Արտակարգ դեպք Արտաշատում. «Աուռա» գիշերային ակումբից հրազենային վնասվածքով 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արարատի մարզային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից և նա Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆայել Սարգսյանն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Պողոսյանը՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ն. Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դ. Պողոսյան կրակոց է արձակել Ռ. Սարգսյանի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դ. Պողոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am