Ձեռքներդ հեռու Կիմ Բալայանից, այ խունվեյբին-հեղափոխականներ (Տեսանյութ)

Նորաստեղծ «Ազգային առաջնթաց» կուսակցության մամլո-խոսնակ ոմն Հայկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան գրարման մեջ նշել է, թե Մանվել Գրիգորյանիխափանման միջոցը փոխած դատավորը Դավիթ Բալաjանն է` Կիմ Բալայանի որդին: Վերջինս հիշեցնում է` այս կուսակցության մամլո խոսնակը նախկինում եղել է դաշնակցական, կարծես ակնարկելով հանրությանը, թե որտեղ է «թաղված շան գլուխը», այսինքն, որտեղ պիտի փնտրել գեներալ Մանվելի խափանման միջոցի փոփոխման պատճառները: Դա էլ հերիք չէր, սույն երիտասարդ հեղափոխականը ավետում է, որ պարզվում է Կիմը ունի ևս որդիներ, որոնք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Այս, իբր երիտասարդ սոցիալ-դեմոկրատը, բայց իրականում հեղափոխական- խունվեյբինը կարծես գործ է տալիս հանրությանն ու իշխանությանը, թե տեսեք ինչ պոտենցիալ «ականներ» կան մեր պետական համակարգում: Նախ մի քանի խոսք Կիմ Բալայանի մասին: Այս մարդը մեր երկրի եզակի պարկեշտ մարդկանցից մեկն է, բարձր որակի պրոֆեսիոնալ և հումանիստ, ով իր սկզբունքների համար նաև տուժվել է: Բայց քանի որ խոսք գնաց արդեն այսպիսի մակարդակի բամբասանքի մասին, ապա կարո՞ղ ենք մենք էլ մեր հռետորական հարցադրումն անել դեռ բոլորիս համար անհայտ երիտասարդ Հակ Գրիգորյանի մասին: Նա շատ էր հրապարակայնորեն հանդես գալիս ընտրությունների ժամանակ և թողնում էր խիստ պրիմիտիվ և չկրթված երիտասարդի տպավորություն: Ընտրությունների արդյունքներով այս ուժը հավաքել էր զրոից մի քիչ բարձր տոկոսի ձայներ, բայց ամպագորգոռ հայտարարությունով հանդես եկավ, կարծես գտնվում էր հաղթողի դերում: Այստեղից այն տպավորությունն էր առաջ գալիս, որ նրանք ընտրություններին մասնակցում էին այլ նպատակով: Բայց սա մի կողմ թողնենք, այս երիտասարդի վերջին հայտարարությունը արդեն հուշում է, որ սրանք ոչ թե քաղաքական ուժ են, այլ շարքային գործ տվողների թիմ, որոնց միակ նպատակը բամբասանքային գործունեությունն է, փնովել կոնկրետ շրջանակների՝ հավանաբար կոնկրետ շահեր հետապնդելով: Եվ քանի որ այս երիտասարդը իրեն թույլ է տվել երևույթները գնահատելիս անցնել անձերի և բարեկամների վրա, ապա մենք էլ մեզ կարող ենք թույլ տալ ենթադրելու, որ սրանք 37 թվականների ստուկաչների հավատարիմ ժառանգորդներն են,որոնք կործանեցին մեր ժողովրդի լավագույն մասին: Ափսոս, որ այդ ստուկաչները իրենց արժանի պատիժը չստացան և Հայաստանում լյուստրացիա չկատարվեց: Եթե մենք էլ գնայինք Բալթյան երկրների ճանապարհով, ապա հաստատ այս մարդկային տեսակի գենետիկական հետևորդների այսօր չէինք հանդիպի և որպես երկիր իր բարոյական նկարագրով մեկ քայլով առաջ կլինեինք՝ ներկայիս վիճակի հետ համեմատ: zham.am

դիտվել է 170 անգամ
Լրահոս
«Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am