«Փյունիկ»-ի հիմնադիր նախագահ Ջեմբերջյանը գիտի Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը

«Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը տեղյակ է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված է քրեական գործ: «Ազատության» հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից վերահստատեցին Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված չէ, իսկ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ գործողությունները նրան հայտնաբերելու նպատակով: «Պարոն Սարգսյանը դուրսն է, և մոտ ատենեն իրեն հարցերը լուծվելու վրա են: Կվերադառնա, և իրեն կրնաք հարցնել: Ինքը սխալական բան արած չէ, միայն չհայտարարելն է, որ սխալ է․․․ Մեկ տարի առաջ եթե ինքը հայտարարեր, որ հարյուր միլիոն դոլար ունի, մեկը չէր ըսի՝ դու հարյուր միլիոն որտեղեն բերիր: Բայց քանի չի հայտարարած, ադ է իր հանցանքը, որը շատ մեծ հանցանք մը չէ»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Ջեմբերջյանը: «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու Լևոն Սարգսյանի չի վերադառնում Հայաստան, նա պատասխանեց․ «Ատիկա իմ բանը չէ»: Ջեմբեջյանն ասաց, որ այս ընթացքում խոսել է Լևոն Սարգսյանի հետ, անգամ ծննդյան օրն է շնորհավորել․ «Բարեկամս եղած է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին հետ խոսած եմ»: Հավելեց, որ գիտի, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը: Հարցին, թե արդյոք իրավապահները չեն հետաքրքրվել իրենից, թե որտեղ է Սարգսյանը, Ջեմբեջյանն արձագանքեց․ «Որևէ հարցում չի եղած ինձի այդ մասին: Իրավապահ մարմինները ինչի չեն հարցուցած՝ Լևոն Սարգսյանին հետ խոսո՞ւմ ես, չե՞ս խոսում»: Նա վստահեցրեց, որ իր հիմնադրած և Լևոն Սարգսյանի կառավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամում ավարտվել են բոլոր տեսակի ստուգումները և որևէ խախտում չի հայտաբերվել։ Իսկ մեկ այլ՝ «Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի քրեական գործի շրջանակներում հաշվարկվել է պետության հասցված վնասի չափը, և ընկերությունը արդեն կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունները։ «Մոտավորապես մեկ միլիոն վեց հարյուր հազար դոլար վճարվեցավ»,-նշեց Ջեմբերջյանը: Ընկերությունում 20 տոկոս բաժնետեր է Գաբրիել Ջեմբերջյանը և, Պետեկամուտների հաղորդագրության համաձայն, ընկերության հետ առնչություն ունի նաև Լևոն Սարգսյանը և նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Ջեմբերջյանն ասաց, որ սխալներ հիմնադրամում եղել են, բայց դրանց հեղինակը ոչ ինքն է, ոչ էլ Լևոն Սարգսյանը, այլ «երրորդ անձը», որը շահարկելով Լևոն Սարգսյանի անունը՝ ցանկացել է խուսափել հարկերից․ «Եվ ատոր վնասը մենք քաշեցինք: Բոլոր վճարումները․․․ ինձի համար տարբերություն չկա, ինչ որ տված եմ, իմ հայրենիքիս տված եմ»: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված սիրիահայ գործարարը դեկտեմբերի 24-ին մասնակցել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ գործարար համայնքի հետ ունեցած հանդիպմանը: Ջեմբերջյանն ասաց, որ իր համար այդ հանդիպմանը մասնակցելու հրավերը անակնկալ չի եղել․ «Ես անձամբ, և մեր հիմնադրամը աշխատած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրով, աշխատած ենք Քոչարյանի օրով, աշխատած ենք Սերժ Սարգսյանի օրով: Հիմա էլ կաշխատինք Նիկոլ Փաշինյանի օրով»: Հանդիպման ընթացքում հնչած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարների արդեն ազատված են անօրինական պարտավորություններից։ Հարցին, թե նախկինում եղել են նման պարտավորություներ, Ջեմբերջյանը հստակեցրեց, թե «ամենը եղել է բանակի համար»:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am