«Մենք դարձանք դեպուտատ, դուք մնացիք բորտին». Սփյուռքի նախարարի օգնական

168.am-ը շարունակում է հետևել օպտիմալացվող կամ լուծարվող նախարարությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքին։ Երեկ արդեն հրապարակվեց Կառավարության ծրագիրը, որի համաձայն՝ առկա թվով 17 նախարարություններից կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մնալու են թվով 12-ը։ ՀՀ Սփյուռքի նախարարությունն առհասարակ լուծարվելու է, և հայտնի չէ, թե թվով շուրջ 90 աշխատակիցներն  ինչ են անելու ձմեռվա կեսին։ Օրեր առաջ  անդրադարձել էր կատարվել  Մխիթար Հայրապետյանի՝ նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը։ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմին տհաճ անակնկալ էր մատուցել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտին  լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն այլևս Սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում: «Կարող եմ ասել, որ խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հանձնաժողովը»,- ասել էր նա: Վերջինս նաև ասել է, որ հնարավոր ամեն ինչ  արել է, որպեսզի նախարարությունը չփակվի, բայց ոչինչ չի ստացվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարցրել է, թե ինչ պետք է անեն աշխատանքը կորցնող այդ թվով 90 աշխատակիցները, բայց ավելի լավ կլինի՝ ինքը չասի, թե ինչ է պատասխանել վարչապետը։ Այնուամենայնիվ, Սփյուռքի հետ աշխատող, թերևս, միակ մասնագիտացված կառույցի լուծարումը չպետք է ինքնանպատակ լինի, հատկապես որ, ինչպես նախարարությունում են նշում, իրենց աշխատանքի գնահատում չի կատարվել ու չի ասվել, որ նախարարությունն անարդյունավետ կառույց է՝ այս-այս պատճառներով։ Բայց տարօրինակն այն է, որ իշխանություններին թվում է, թե Ամանորի շեմին աշխատանք կորցնող մարդիկ պետք է մեծ ցնծությամբ ընդունեին այդ «նվերը» ու ուրախ-զվարթ գնային «տներով», ինչպես ընդունված է ասել, և, ըստ երևույթին, շատ դժգոհ են, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Եվ քանի որ ներկա իշխանությունների համար սովորական գործելակերպ է մի բան ասելն ու չանելը կամ ասածը հերքելը, կամ էլ չանելու համար ինչ-որ պատճառ հորինելը, այս անգամ էլ է դա, փաստորեն, հաջողությամբ իրականացվում։ Այսպես, այսօր Սփյուռքի նախարարն իր «նազիր-վեզիրներով» հավաքում է նախարարության աշխատակիցներին ու փորձում նրանց համոզել գործադուլ չանել՝ խոստանալով, որ վաղն անպայման վարչապետի հետ կքննարկի նախարարության հետագա ճակատագիրը։ Այդ հանդիպման սկզբում, մինչ նախարարի գալը, ըստ երևույթին փորձելով թոթափել ստեղծված լարվածությունը, նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը «հումոր» է անում ու ներկաներին ասում՝ «Մենք դարձանք դեպուտատ, դուք մնացիք բորտին»… Հաճելի է, չէ՞։ Մի քանի տասնյակ մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու շեմին, իսկ քաղաքական թիմի ներկայացուցիչ, պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը «հումոր» է անում։ Բայց իրականում մարդը լավ տրամադրություն ունի ու չի թաքցնում դա։ Ինքը հո աշխատանք չի՞ կորցնում։ Ինչևէ, հանդիպումից հետո նախարարության աշխատակիցներից մեկը հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին, որի ընթացքում, ըստ նախարարի, փակ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում։ Մանրամասներն էլ այն էին, որ վերջինս ասել էր, թե նախարարի պաշտոնակատարն իրենց հայտնել է, որ մինչև այսօր իրեն չի հաջողվել վարչապետին ապացուցել նախարարության արդյունավետությունը, և վաղը՝ ժամը 16։00-ին, ինքը պետք է հանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու քննարկի նախարարության լուծարման հարցը։ Ամենահետաքրքիրը սկսվում է այդ հարցազրույցից հետո։ Նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այնպես է նեղանում, որ նախարարության աշխատակիցների ֆեյսբուքյան խմբում մի գրառում է հրապարակում, որում գրում է. «Հրապարակել մեր խոսակցության բովանդակությունը, մեջբերումներ անել իմ խոսքերից… Վաղվա իմ հանդիպումը չի կայանալու (նկատի ունի վարչապետի հետ իր հանդիպումը.- Ա.Վ), իսկ դուք ազատ եք ձեր իրավունքները պաշտպանելու հարցում, բայց եթե դա եղավ աշխատանքային ժամին, ստիպված եմ ի պաշտոնե «անդրադառնալ» այդ գործելաոճին»։ Հասկացա՞ք… Նախարարը հավանաբար մոռացել է, որ իրենց կուսակցության առաջնորդն էլ էր գործադուլի ու դասադուլի կոչեր հնչեցնում, ու ինքն էլ ողջունում էր այդ կոչերը, ավելին, առաջնորդում գործադուլավորներին։ Բա ի՞նչ պատահեց. երկրում կրկին իրավիճակ փոխվե՞ց, ու հիմա արդեն նախարար, պաշտոնյա Մխիթար Հայրապետյանը հոխորտում է ու աշխատակիցներին սպառնո՞ւմ։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am