Հե՜յ, ով կա այդտեղ, մարդ կա՞
Ֆեյսգիրքը լիքն է մշակութային հայեցակարգի առաջարկներով, հարցազրույցներում մշակույթի /նյութական, ոչ նյութական, հոգևոր, հնագիտական, մարդաբանական, հասարակական, արվեստի.../ հետազոտությամբ զբաղվողները ծրագրերի մասին են խոսում, #Hamlet#Petrosyan ը նույնիսկ ուսուցման առաջարկ է արել՝ համարյա պատրաստի ծրագրով, ի թիվս այլոց նաև կառավարման, բայց այնպիսի տպավորություն է, որ դարբնի կռած երկաթե ծանր մղլակով ամուր փակված դուռ են ծեծում: Ընդամենը երկու շաբաթ առաջ է բազմաքանակ պատգամավորական կորպուս ընտրվել, կարծում եմ՝ նրանց մեջ համախոհներ կան, բայց... թվում է որքան պատգամավոր կա, նույնքան փական կա: Հե՜յ, ով կա այդտեղ, մարդ կա՞: Ինչի՞ց եք վախենում, ձայն հանեք: Հրանուշ Խառատյանի էջից
