Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վազգեն Մանուկյան

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ – Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ նկատի առնելով նաև արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի պատկերը։ – Մենք ունենք մի Ազգային ժողով, որտեղ բավականին շատ երիտասարդներ կան, կան մարդիկ, որոնք քաղաքական փորձ չունեն, և ձևավորվելու է կառավարություն։ Ներկա պայմաններում կառավարության աշխատանքը պետք է շատ ավելի մեծ նշանակություն ունենա, քան ԱԺ աշխատանքը։ Կարծում եմ, գոնե վեց ամիս պետք է անցնի, որ կարողանանք գնահատել կառավարության աշխատանքը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ին, համոզված եմ, որ նոր կազմի գոնե մի մասը ապագայում դառնալու է լավ քաղաքական գործիչ, բայց հիմա չի կարելի նրանց մասին որևէ բան ասել։ Պարզապես ցավն այն է, որ ԱԺ-ում կան կռիվներ, բայց չկա գաղափարների, սկզբունքների, ծրագրերի պայքար, չկան ընդդիմադիր լուրջ ուժեր, ինչը թուլացնում է ԱԺ աշխատանքները։ – Դուք ասում եք, թե կառավարության աշխատանքը գնահատելու համար գոնե վեց ամիս պետք է անցնի: Գործող կառավարությունն արդեն յոթ ամիս աշխատել է, ինչպե՞ս եք գնահատում այդ փուլում կատարված աշխատանքը։ – Որքան ես հասկանում եմ, հիմա ամբողջությամբ նոր կառավարություն է ձևավորվելու, պարզապես այսպիսի դեպքերում գնահատական տալու համար ավելի երկար ժամանակ է պետք։ – Կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխության արդյունքում «Ղարաբաղ» կոմիտեի սերունդն ամբողջությամբ հեռացավ իշխանությունից, և ամբողջությամբ նոր սերունդ եկավ: – «Ղարաբաղ» կոմիտեի գործիչներից ոմանք մահացել են, ոմանք սպանվել, ոմանք էլ ծերացել են։ Սերնդափոխությունը տեղի է ունենում, բայց ես անցած 20-25 տարիների ընթացքում որևէ գաղափար չեմ լսել, ինչը հռչակված չի եղել «Ղարաբաղ կոմիտեի» կողմից։ Ինչ է, «Ղարաբաղ» կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցը չէ՞ր բարձրացնում։ Այսինքն՝ Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, բայց բոլոր արմատական փոփոխությունները տեղի են ունեցել առաջին մի քանի տարիների ընթացքում՝ շարժման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այս փոփոխությունը նոր երևույթ է, սա նրա շարունակությունն է տարբեր ելևէջներով։ Ես նոր գաղափար չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ասեք՝ քննարկենք։ – Բայց շարժման անդամները, որոնք ընդհուպ մինչև նախագահ դարձան, չիրականացրին այդ գաղափարների մեծ մասը։ – Դուք էլի անձերից եք խոսում։ Ես նոր իրավիճակ չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ այն ինչ հռչակվել էր, դրա շարունակությունն է։ Բայց այդ շարունակության ժամանակ կային մարդիկ, որոնք իշխանություն ունեցան, որոշ դեպքերում դավաճանեցին, որոշ դեպքերում չկարողացան իրականացնել այն գաղափարները, որոնց շրջանակներում իշխանության էին եկել։ Ես չեմ բացառում, որ դա կրկնվի` այս նոր մարդիկ, որոնք վերցրել են դրոշը և գնում են առաջ, ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե նրանցից ով արժանի կլինի հռչակած գաղափարներին, ով կշեղվի դրանցից։ – Դուք ասացիք, թե ԱԺ-ում գաղափարական պայքար, լուրջ ընդդիմություն չկա, համեմատաբար ուժեղ ընդդիմությունը խորհրդարանից դո՞ւրս մնաց։ – Ցավոք սրտի 1995-1996թթ. ընտրությունների կեղծիքները բերեցին նրան, որ քաղաքական դաշտում կուսակցությունները սկսեցին կամաց-կամաց նվազել: Կուսակցությունները ընտրություններով պիտի կարողանան իրենց ձայնը հանել այս կամ այն ծրագրի շուրջ, ունենալ իշխանություն կամ իշխանության մի մասը, որ կարողանան դրանք իրականացնել: Բայց վերջին տարիներին քաղաքական դաշտում մնացել էին միայն հասարակական կազմակերպությունները, որոնք բավականին պաշտպանված էին, ֆինանսավորվում էին տարբեր ֆոնդերից: Ես կարծում եմ, որ իրական քաղաքական ընդդիմությունը դեռ նոր պետք է ծնվի ու աճի: – Նո՞ր ուժերից, թե՞ հին ուժերի միավորումց, վերակազմավորումից: – Միավորումներն ընդհանրապես մեծ բան չեն տալիս: Միգուցե հին ուժերի վերակազմավորումից կամ նոր ուժերի ստեղծմամբ, բայց առջևում դա է սպասվում: Նախկինում քաղաքական դաշտի բացասականը ո՞րն էր: Որ լուրջ ընդդիմություն չկար: Այո, քննադատող, թույն թափող, գոռգոռացող մարդկանց խմբեր կային, բայց լուրջ ընդդիմություն չկար: Դա էլ բերեց նրան, ինչը ունեցանք: Ֆրանսիայում ինչ էլ լինի, իշխանության դրոշը մարդկանց խմբերին չի անցնի, միշտ կանցնի արդեն գոյություն ունեցող հզոր, գաղափարական որևէ կուսակցության` դրանք սոցիալիստներն են, լիբերալները և ազգայինները: Հայաստանում չկար այդ քաղաքական դաշտը: – Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ի՞նչ իրավիճակ է, այս ուղղությամբ ինչ փոփոխություններ են եղել հեղափոխությունից հետո։ Հնչում են տեսակետներ, որ առաջիկայում Արցախի հարցով արտաքին ճնշումը մեծանալու է։ – Ճնշումը միշտ էլ ուժեղ է եղել: Ներքաղաքական իրավիճակի փոփոխությունը արտաքին որոշ ուժերի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ մի քիչ էլ եթե ճնշենք, հարցի լուծումը կստացվի: Բայց դիմադրության ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի պետություն ունենք մենք: Հայաստանն ու Արցախը միասին ինչպես են հակադրվում այդ ճնշումներին, ինչ տնտեսություն, ինչ քաղաքական դաշտ ունեն, մարդիկ ինչքան են վստահում իրենց պետությանը, ապագային, ինչ զենք-զինամթերք ունենք: – Ինչի՞ արդյունք է ՀԱՊԿ-ում Հայաստանի համար ստեղծված իրավիճակը, ՀՀ-ի նկատմամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններն ու քայլերը: – Կարծում եմ, մենք չպետք է բերեինք այն վիճակին, որ Լուկաշենկոն իրեն իրավունք վերապահեր այդպիսի բաներ ասելու: Բայց միշտ հիշեք` ի վերջո կարևորը ոչ թե դրսի կարծիքն է, այլև այն, թե մենք ինչպիսի պետություն ենք: – Դուք մտահոգություն էիք հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ինչո՞ւ է դա Ձեզ մտահոգում: – Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե «Մարտի 1-ի» հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել«: Մարտի 1»-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական:  

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am