«Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես ամոթի զգացում ունեցա...». Արթուր Հայրապետյան
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ութսունվեցամյա, միայնակ կնոջ ինքնահրկիզման, մահվան լուրն ու մեր լուռ անտարբերությունը... Ես չգիտեմ` դուք ինչպես, բայց ես ամոթի զգացում ունեցա... Մի քանի գրառումներ աչքովս ընկավ՝ մեղադրում էին տարեց կնոջը։ Երբ տարիներ առաջ, մի նյութ էի պատրաստել, որտեղ միայնակ մայրն իր հինգ երեխաների հետ տեղ չուներ գնալու ու հայտնվել էր դրսում, նույն անտարբերությամբ կորցրեցինք երեխաների մորը... «Անտարբերությունը հոգու կաթված է՝ անժամանակ մահ»։ Ես այն ժամանակ էլ չհաշտվեցի անտարբերության հետ։ Այսօր նույն ամոթի զգացումը ապրեցի»։
