Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» խմբակցության քարտուղա՞ր
«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, բացի այն, որ ղեկավարելու է ԱԺ գիտության և կրթության հարցերի հանձնաժողովը, կարող է նաև զբաղեցնել «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի պաշտոնը: Համենայնդեպս, խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է զբաղվում խմբակցության պատգամավորների աշխատասենյակների դասավորության և տեխնիկական այլ հարցերով, մի բան, որով սովորաբար զբաղվում են խմբակցության քարտուղարները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
