Սյունիքի մարզում բախվել են ВАЗ 2102-ը և Ford Transit-ը. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի 232-րդ կմ հատվածում բախվել են Հալիձոր գյուղի բնակիչ 32-ամյա Սարմեն Փարսյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 52 ՏՍ 652 համարանիշի և Լեռնաշեն գյուղի բնակիչ 36-ամյա Արսեն Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 35 QP 728 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հարությունյանն ու նրա ուղևորը՝ 29-ամյա Մանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Ս. Փարսյանը, ով բախվել է Ford Transit -ին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում :
