ՀԱՊԿ-ում Զասի թեկնածությանը չի քվեարկել միայն Հայաստանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։
Մնացել է միայն Հայաստանը։ Այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։
Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամկետով։
