Վրաստանում տարածվում է H1N1 (խոզի գրիպ) վիրուսը. գրանցվել է 2 մահ
Վրաստանում արձանագրվել է A (H1N1) գրիպի՝ «խոզի գրիպի» վիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, Քութայիսում 30-ամյա հղի կին է մահացել, որին հիվանդանոց էին տեղափոխել ծանր վիճակում: Լրատվամիջոցները փոխանցում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել երեխային. հղիության 38-րդ շաբաթում գտնվող կնոջը կեսարյան հատում են արել: Նախօրեին հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ Բաթումում «խոզի գրիպից» 53-ամյա կին է մահացել:
