«Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ…»
«Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ… Քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն այնքան է «տիրապետում» իրավիճակին, որ իրեն թույլ է տալիս ԾԱՂՐԻ ավագանուն տրամադրվող 55.000 դրամ փոխհատուցումները և հավելի, որ նախորդ գումարման Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը ամբողջ գործունեության ընթացքում ոչինչ չի արել: Բառացի մեջբերում եմ. – Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք էդ 55.000 դրամները: Ոչ մի բան չեք արել ըստ իս, որովհետև մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց… Ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել այս էժան հայտարարությունը»,- իր էջում գրել է Թեհմինա Վարդանյանը:
