Դիվանագիտական սկանդալ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներմուծել է գաղտնալսման և վերծանման սարքեր. 24news.am
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության միջոցով 2016 թ-ի ապրիլին ձեռք է բերել հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող ու գաղտնալսող սարքեր: Այս մասին հայտնի է դառնում միջազգայնագետ - ամերիկանագետ Սուրեն Սարգսյանի կողմից տեղադված փաստաթղթերից, որոնք հրապարակվել են Wikileaks-ի կայքում: Այդ սարքերը, ըստ փաստաթղթի, վերծանում են հեռախոսի գաղտնաբառը, ներբեռնված ծրագրերի պարունակությունը, կատարում մարդու անձնական տեղեկատվության գաղտնիությունը խախտող գործողություններ: Թե ինչի համար է ներկրվել այս ամենը, դեռ հստակ չէ: 24News-ը կփորձի առաջիկայում ստանալ պարզաբանում Միացյալ Նահանգների դեսպանությունից:

