«Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաների ծախսերը, շատ հնարավոր է, ինչ-որ կրոնական խմբակների միջոցներով կատարվեն». Արսեն Մկրտչյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու շուրջ կրքերի բորբոքման, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությունների և այլ հարցերի շուրջ 168 ժամը  զրուցել է Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ։ – Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու առթիվ էջմիածինցիների բողոքի ցույցի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ցուցարարներին և այդ մասին ասել է նաև իր ֆեյսբուքյան գրառման մեջ։ Եթե կա դատարանի որոշում, ի՞նչ անվերապահ աջակցության մասին է խոսքը։ – Ես էլ չեմ հասկանում։ Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը տվյալ պահին հանդիպել է ոչ թե էջմիածինցիներին, այլ նրանց անունից հանդես եկող երևանաբնակ, երևանածնունդ ակտիվիստներին, որոնք Էջմիածնի հետ շատ միջնորդավորված կապ ունեն, և գեներալի կատարած այն արարքները, որոնց դեմ նրանք իբր թե պետք է բողոքեին, ենթադրաբար կարող էին կատարված լինել, երբ այդ երիտասարդները մանկապարտեզ կարող էին հաճախելիս լինել։ – Այսինքն՝ նրանք էջմիածինցիներ չե՞ն։ – Համենայն դեպս, ակցիայի ակտիվիստները, առնվազն պարոն Ջիվան Աբրահամյանի մասին կարող եմ ասել, որ նա ծնվել ու մեծացել է Երևանում, ավարտել է մայրաքաղաքի թիվ 83 դպրոցը, պրոֆեսիոնալ ակտիվիստ է, ինչը նոր մասնագիտություն է փաստորեն մեր իրականության մեջ, և նրանք կամա թե ակամա սպասարկում են ինչ-որ անձանց շահեր, որոնք, իմ տեղեկություններով, կամ ավելի ճիշտ՝ ենթադրությամբ, ունեն խմբակային շահեր, և ուղղակի իրենց ենթադրությամբ՝ թշնամական հարաբերությունների մեջ են գտնվում Մանվել Գրիգորյանի հետ։ Առնվազն նորմալ չէ, կամ լուրջ բացատրության կարիք ունի այն, որ ամանորյա տոներից առաջ քաղաքացիները համախմբվում են այլ քաղաքացու ազատազրկելու նպատակով, ակցիաներ են կազմակերպում. ի վերջո, նրանց հավաքելը, սնելը, տեղափոխելը որոշակի ծախսեր են պահանջում։ Շատ հնարավոր է, որ սրանք ինչ-որ կրոնական խմբակների միջոցներով կատարվեն։ Օդում կախված լուրերի համաձայն՝ այսօր հարկահավաքությամբ են զբաղված ոչ միայն ՊԵԿ-ը, այլև Էջմիածնում և ոչ միայն այնտեղ՝ կան այսպիսի խմբակներ, որոնք իրենց եկամտի 10%-ը կամավոր սկզբունքներով փոխանցում են հիերարխիկ աստիճանի վրա իրենցից բարձր կանգնած հոգևոր հովիվներին, և հնարավոր է, որ այս ակցիաների ծախսը կատարվի հենց այս միջոցներով։ Չեմ կարող պնդել, որ այս ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, բայց ամեն դեպքում տարակուսանք ունեմ այն առումով, որ էջմիածինցիների անունից հանդես են գալիս պրոֆեսիոնալ ակտիվիստներ, որոնք նաև այլ հնչեղ գործերով են ճնշում գործադրել դատարանի վրա։ Ամեն դեպքում հասկանալի է, որ փորձ է կատարվում ճնշում գործադրել արդարադատության ու անկախ դատարանի վրա, և ամենալուրջը «անցումային արդարադատության» գաղափարը «փողոցային արդարադատությամբ» փոխարինելու փորձն է։ Սա սադրանք է, որին մենք չենք գնա և կշարունակենք օրենքով չարգելված, քրեադատավարական օրենքի սահմաններում իրականացնել մեր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը բացառապես դատարանում։ Կա նաև հարցի բարոյական կողմը, երբ մարդը վատ է, և նաև հիվանդության պատճառով կալանավորումն ընդամենը փոխարինվել է գրավով, և այսպիսի ակցիաներ են կատարվում, սրանք, իմ կարծիքով, մեջքի հետ կանգնած կոնկրետ անձանց շահեր և նպատակներ ունեն։ – Մամուլում հրապարակումներ եղան, որ այս ակցիաների հետևում կարող է կանգնած լինել Արթուր Ասատրյանը՝ Պիպոն։ Դուք նման տեղեկատվություն ունե՞ք։ – Ես չէի ցանկանա անձնավորել։ Կոնկրետ Արթուր Ասատրյանի վերաբերյալ ունեմ դրական վերաբերմունք։ Որևէ արտահայտված խնդիր՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված, չեմ լսել, որ եղել է։ Երբ Ա. Ասատրյանը կալանավորված է եղել, ես ինքս իմ գրառումներով և կեցվածքով, նույնիսկ էլեկտրոնային ստորագրահավաքով իմ աջակցությունն եմ արտահայտել նրա ազատ արձակմանը և կարծում եմ, որ Արթուր Ասատրյանի կերպարը չարժե կապել ինչ-որ անձանց հետ, որովհետև մարդը, ով անցել է նույնպիսի զրկանքների միջով, հազիվ թե կապված լինի նման ակցիաների հետ։ Ինչ վերաբերում է ակցիայի անմիջական մասնակիցներին, ապա ես նրանց մարդկայնորեն հասկանում եմ, հասկանում եմ նաև իրենց զայրույթը, որովհետև եթե անընդհատ 80-ականների վերջին կամ 90-ականների սկզբին ծնված երիտասարդներին ներշնչում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով Արցախի հերոս, չարիք է, ապա, բնականաբար, դա պետք է ունենա իր ազդեցությունը։ ես շնորհավորում են նրանց գալիք տոների կապակցությամբ ու ցանկանում սեր, համերաշխություն ու իրավական պետություն՝ արդար դատարաններով։ – Իշխանափոխությունից հետո Մանվել Գրիգորյանի դեմ Ոստիկանություն բողոքներ ներկայացվե՞լ են։ – Բազմաթիվ բողոքներ են ստացվել ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև նրա ընտանիքի անդամների դեմ։ Ուշագրավ է այն, որ անգամ բողոք է եղել, երբ Մ. Գրիգորյանի դստերը մեղադրել են այն բանի մեջ, որ նա 5-6 տարեկան հասակում իր սեփական մեքենան կայանել է հարևանի բակում և անհանգստություն պատճառել։ Մոտավորապես այդ մակարդակի ու որակի բողոքներ ստացվել են։ – Իսկ դրանց ընթացք տրվե՞լ է, քրեական գործեր կա՞ն հարուցված։ – Իհարկե, այդ բողոքներին ընթացք տրվել է, և օրենքով սահմանված կարգով քրեական գործեր չեն հարուցվել, կամ հարուցվածները կարճվել են։ Վերջին, այսպես կոչված, դիմում-բողոքներից մեկն էլ վերաբերում էր Մ. Գրիգորյանի՝ 1991թ. կատարած արարքի, որից վերջինս տեղյակ չէր, և, բնականաբար, վարույթ չի հարուցվել։ Հասկանալի է, որ այդ բողոքներն ուղղորդված են։ Ինձ համար մարդկային առումով Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաները կարող են հասկանալի լինել, բայց որպես իրավաբան՝ պետք է ասեմ, որ այդ մարդիկ պետք է ոչ թե կալանավորում պահանջեն, այլ արդար դատաքննություն։ Եվ սա նաև Մանվել Գրիգորյան պաշտպանական կողմի պահանջն է։ – Երբ հավաքված ցուցարարները պահանջում էին, որ դատավորը գա և պատասխան տա, թե ինչու է «ազատ արձակել» Մանվել Գրիգորյանին, Էջմիածնի քաղաքապետն ասաց. «Նա չի գա, միգուցե մենք գնանք»։ Կցանկանայինք՝ որպես իրավաբան՝ մեկնաբանեք այս արտահայտությունը։ – Ես չէի ցանկանա մեկնաբանել Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, երիտասարդ կնոջ արարքները կամ արտահայտությունները։ Կարծում եմ՝ նորընտիր քաղաքապետը երևի թե իր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ շատ անելիք ունի, և, եթե նա զբաղված լինի Մանվել Գրիգորյանի դեմ երևանաբնակ ակտիվիստների ցույցերին մասնակցելով, նրանց բացատրություններ կամ խորհրդատվություն տալով, դրանից կտուժի Էջմիածին քաղաքը, և նա ավելի քիչ ժամանակ կունենա իր անմիջական գործերով զբաղվելու։ – Այսօր մամուլում լուր եղավ, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ստացիոնալ բուժում ստանալուց՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ակցիաները կարող են տեղափոխվել քաղաքացիական բուժհաստատություններ, և ինքը չի ցանկանում խաթարել դրանց բնականոն աշխատանքը։ Բայց մի՞թե այդ դեպքում Ոստիկանության խնդիրը չէ այդ հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովելը։ – Պետք չէ ամեն ինչ բարդել Ոստիկանության վրա։ Այսօր, ինչպես և կալանավորվելու առաջին օրը, Մանվել Գրիգորյանը խոհեմություն է ցուցաբերել։ Ժողովրդի մի մասի կողմից հասկացվածության խնդիր կա, միևնույն ժամանակ՝ որոշ ընկերներ շտապեցին արտահայտություններ անել, և այս պայմաններում ճիշտ չէ Ոստիկանության աշխատանքն ավելացնել ու հետո նրանցից բողոքել։ Կարելի է, այն բացասական դինամիկան, որն այսօր կա, ի վերջո, կանխել, այս պահին հիվանդանոց չտեղափոխելով նաև։ Այսօր ցուցարարները պահանջում են Մանվել Գրիգորյանին կալանավորել, վաղը կարող են պահանջել գլխատել կամ գնդակահարել։ Մի՞թե սա է այն իրավական պետությունը, որն այդ ցույցի մասնակիցներն ուզում էին ունենալ։ Սրա մասին մեզ չի ասել հեղափոխության առաջնորդը՝ երկրի գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Եթե դատարաններն իրենց որոշումները պետք է կայացնեն փողոցի ճնշման տակ, եթե Դատախազությունն իր բողոքները պետք է ժամանակավրեպ ներկայացնի, և որովհետև քիչ ժամանակ ունեն աշխատելու այդ բողոքի վրա, տուժի դրանց որակական կողմը, մենք արդարադատություն այսպես ունենալ չենք կարող։ – Սեյրան Սարոյանն այցելե՞լ է իր ընկերոջը։ – Իմ տեղեկություններով՝ նա երկրում չէ, հետևաբար՝ չէր կարող այցելել։ – Իսկ նախկին ՀՀԿ-ական պատգամավորներից, խմբակցության անդամներից այցելե՞լ են։ – Տեղեկություն չունեմ, բայց այն ժամանակահատվածում, որ ես ազատ արձակվելուց հետո գտնվել եմ Մանվել Գրիգորյանի կողքին, ուշադրություն չեմ դարձրել դրան կամ չեմ տեսել։ – Իսկ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, բացի Էդուարդ Շարմազանովից,  Ազգային ժողովի ՀՀԿ  խմբակցությունից իրեն այցելող եղե՞լ է։ – Այո, եղել են։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am