«Նոր բացահայտումներ Ալիևների մասին...». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր բացահայտումներ Ալիևների մասին (լուսանկարներ)... Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մազութոդ բռնապետը տոնում էր իր 57-րդ տարեդարձը... Ամբողջ օրն ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն հաղորդում էին, թե ովքեր են շնորհավորել ալամ աշխարհի ամենալավ նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ... Ինչպես միշտ նույն դեմքերն էին՝ Պուտին, Լուկաշենկո, Նազարբաև, Էրդողան և դրանց «համադասարանցիները»... Զարմանալիորեն, Իլհամ բաբայի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն այս անգամ գերադասեցին ավելի զուսպ ներկայացնել Իլհամի կենսագրությունը՝ միայն մեջբերելով այն տարեթվերը, թե երբ է վերջինս ընտրվել, իսկ հետագայում մի քանի անգամ վերընտրվել ապշերոնյան սուլթանության նախագահ... Սակայն տոնը տոն չէր լինի, եթե օրվա վերջում իր ուրույն շնորհավորանքով հանդես չգար Ադրբեջանի արքայադուստրը՝ Իլհամ և Մեհրիբան Ալիևների «ստեղծագործություն» համարվող Լեյլա Ալիևան... Բոլորին հայտնի «Да»-«Да»-«Да» Լեյլան իր հայրիկի ծննդյան տարեդարձի միջոցառումից ենթատեքստային լուսանակրներ է հրապարակել իր instagram-ի էջում և նոր բացահայտումներ արել իրենց ընտանիքի մասին... Այսպես, Լեյլա Ալիևան բոլորի և հատկապես ռուսաստանցիների համար բացահայտեց, թե իրենց ամենաճանաչված հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ումից է ընդօրինակել կարմիր գուլպաներ հագնելը... Այո՛, չսխալվեցիք... Պարոն Պոզներն ընդօրինակել է Իլհամ Ալիևին, ով դեռ 45 տարի առաջ էր կարմիր գուլպաներ հագնում... Լեյլան նաև մի լուսանկար է հրապարակել, որտեղ իր պատանյակ հայրիկը և դասալիք պապիկը շան հետ են նկարված... Այսպիսով` Պուտինը, Օբաման և այլ շնասեր նախագահներ և առաջնորդներ դեռ շատ «փոքրիկ» են եղել, երբ Լեյլայի հայրիկը շուն էր պահում... Իլհամ բաբայի ծննդյան տարեդարձի լուսանկարներից նաև պարզ է դառնում, որ Իլհամ բաբան տարրական «подкаблучник» է... Նրա տարեդարձին ներկա են միայն կնոջ բարեկամները՝ հանրաճանաչ աները՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը, և կնոջ բարեկամներից ոմանք... Իլհամի հարազատ քույրը, նրա որդին, ինչպես նաև հայրական կողմից որևէ մեկը ներկա չեն գտնվել... Չնայած` Ադրբեջանում բոլորը գիտեն երկրի փոխնախագահ Մեհրիբանի բացասական վերաբերմունքը երկրի նախագահ Իլհամի բարեկամների նկատմամբ... Ամենահուզիչը ապշերոնյան բռնապետի «սրտաձև 7 մոմանոց տորթիկն» էր... Արդեն որևրրորդ անգամ է` Ալիևների ընտանիքն ապացուցում է, որ նրանք որևէ կապ չունեն իսլամի հետ... Չի կարող մահմեդական երկրի ղեկավարը Սուրբ Ծննդյան տոնածառ դնել տանը և դա հրապարակել... Դա արվում է «մոդային» տուրք տալով, որը զավեշտալի շիա մահմեդական Ադրբեջանում... Ի դեպ,այս անգամ լուսանկարներում չկա Ալիևների որդին՝ Իլհամչիկը... Լեյլան նրան հատուկ չի լուսանկարել և այն հրապարակել, որպեսզի սեփական մկկացող հասարակությանը համոզի, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը «ասկյարություն» է անում և տանը չէ... Համոզված եմ, որ Իլհամչիկը տարեդարձի ժամանակ լուսանկարներում «անմահացածներից» մի քանի մետր այն կողմ էր... Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞սկ այդ «տորթիկը» բոլորով են կերել... Ի դեպ, Ալիևների տան տոնածառի դիզայնն արդեն 3 տարի էլ չի փոխվում... Երևում է` հեղափոխություն անող չկա...»:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am