Նոր մանրամասներ Տավուշի մարզում 87–ամյա մոր և 57-ամյա որդու զարհուրելի սպանությունից

  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Բերդի բաժին ստացած ահազանգի փաստով: Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը դիեր կան: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական բաժնի քննիչները: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել էին 87-ամյա Արուսյակ Դարբինյանի և 57-ամյա Հրաչ Դարբինյանի դիերը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»: Քննիչը այդ նամակը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, հետքաբանական և մատնադրոշմային: Տավուշի մարզի դատական բժիշկ Սահակ Ավետիսյանը, տեղում զննելով դիերը, իրավապահներին հայտնել է, որ մարմինների վրա կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ» Գիշերվա նախարար․ ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ» Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ» 53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը 397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը» Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ» Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ» Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am