Ցուցարարները շարժվեցին դեպի Վերաքննիչ դատարան
ՀՀ գլխավոր դատախազին հանդիպելուց հետո, Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ակցիա իրականացնող ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Վերաքննիչ դատարան: «Վերաքննիչից մեր պահանջը լինելու է արագացված դատավարությունը: Դատախազն ասաց՝ հավատացնում եմ՝ այն փաստերը, որ ներկայացվել են վերաքննիչ ատյան, անառարկելի մեծ ուժ են ունանելու»,- նշեցին հավաքվածները:
