Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի չեն.Գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարներին

«Բանակցությունները լինելու են դրսում՝ լրագրողների ու հավաքված քաղաքացիների ներկայությամբ»,- արձագանքելով գլխավոր դատախազության ներկայացուցչի առաջարկին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիները: Ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,ով  նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ. «Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ: Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, որ համատեղելի չլինեին կալանքի հետ:Ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ և պատրաստվում ենք մեր հիմնավորումներով բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան. ամեն ինչ անելու ենք, որ այն արդեն այսօր մտնի  դատարան »: Ինչ վերաբերում է կայանալիք նիստի օրվան, Գլխավոր դատախազը հայտարարեց, որ օրենքով Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի քննությունն իրականացնում է նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում: Հարցին, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, Դավթյանն ասաց, որ որոշումը հիմնավորվել է հիվանդությամբ: Դատախազը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչը, սակայն իրենք գտնում են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ: Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դատարանը հանրային ճնշման ներքո ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն ցանկանում, որ Մանվել Գրիգորյանն Ամանորին ազատության մեջ լինի, Դավթյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է իրավական գործընթացներին, դատարանն անկախ մարմին է և դատարանի նկատմամբ ազդեցությունն անթույլատրելի է, սակայն դատարանը կարող է հաշվի առնելով իրավիճակը, նիստը կայացնի հնարավորինս արագ, օրինակ մեկ օրվա մեջ:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am