Կառավարության մի շարք անդամներ մասնակցում էին քարոզարշավին. երկրում որևէ բան փոխվե՞ց ..
Որպես ՀՀ քաղաքացի (մասնագիտությունս կապ չունի). Հիմնավորելու համար մշակույթի նախարարության անիմաստ լինելը, Վարչապետն ասաց, որ՝ եթե մշակույթի նախարարության աշխատակիցները 3 ամիս գործադուլ անեն, ապա մշակույթի ոլորտում ոչինչ չի փոխվի: Սկզբունքորեն համաձայն եմ այս մտքին: Բայց, ինձ մոտ հարց է առաջանում. 2 շաբաթ Վարչապետը և Կառավարության մի շարք անդամներ արձակուրդում էին և մասնակցում էին քարոզարշավին: Այդ ընթացքում երկրում որևէ բան փոխվե՞ց .. Գրել է փաստաբան Հայկ Ալումյանը
