Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Land Cruiser-ը բախվել է ГАЗ 24-ին
Երեկ ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 33 MN 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, բախվել է իր առջևով ընթացող ГАЗ 24 մակնիշի 16 QO 600 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ГАЗ 24-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: