«Ընկերոջս սպանությունից հետո, որպես ոստիկան, 20 տարուց ավել ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին. հիմա կասեմ իմ կարծիքը». Արսեն Արշակյան

Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1996 թվականին ընդամենը 21 տարեկան էի, դեռ երիտասարդ տղա, երբ համակուրսեցու և ընկերոջ կողմից դաժանաբար սպանվեց իմ մանկության ընկեր Իոսիֆ Աղաջանովը։ Անցավ 1 տարի, դարձա ոստիկան ու 20 տարուց ավել ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին։ Իսկ հիմա արդեն, որպես պահեստի գնդապետ և Իոսիֆի ընկեր, կարտահայտեմ իմ կարծիքը։ Դեպքի առաջին օրվանից եղել եմ նրա ընտանիքի կողքին, մասնակցել եմ բոլոր դատական նիստերին։ Երբ առաջին անգամ կարդացի հանցագործներին արդարացնող հոդվածը, անկեղծ ասած՝ չէի հավատում, որ խոսքը գնում է այդ դաժան սպանության մասին։ Դեպքն ավելին քան ապացուցված է։ Արդարացնողներ կամ նաև մեծարող տիկնայք և պարոնայք, դուք միայն այն ժամանակ ձայներդ կտրած կապրեիք, երբ Իոսիֆի նման ձեր երեխայի կոկորդը կտրած, մարմնին բազմաթիվ հարվածներով ու սպանված վիճակում ձեր մինուճարին կբերեին, կդնեին ձեր առջև ու կասեին՝ տարեք, թաղեք։ Միխայիլ և Նելլի Աղաջանովները չեն մոռացել, որ իրենց միակ տղա ժառանգը մահացել է համակուրսեցու ու նրա ընկերոջ կողմից, թիկունքից ռազվադնոյ կլուչով գլխին խփելու, հետո՝ դանակով կոկորդը կտրելու, հետո՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, հետո՝ նախօրոք գնված, հատուկ այդ օրվա համար սպորտային պայուսակով մարմինը չոլերում քարերով ծածկելու պատճառով։ Հանցագործներն ընդունել են իրենց մեղքը, և դեպքը 100% բացահայտված է։ Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք։ Դեռ չեմ ասում արդեն կորցնելու բան չունեցող պրոֆեսոր Աղաջանովից։ Նա այդ մեկն ուներ ու էլ չունի։ Սա ընդունեք որպես նախաբան։ Մանրամասները՝ հետո»։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am