ԱՄՆ կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցրել է.Թրամփի ելույթը/տեսանյութ/
ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը, քանի որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը չեն ընդունել բյուջեի նախագիծը, այս մասին հայտնում է CNN-ը: Աշխատանքը դադարել է ներքին անվտանգության, քաղաքաշինության, արդարադատության և այլ նախարարություններում: Սա 40 տարվա մեջ առաջին դեպքն է, որ գերատեսչություններն ու ծառայությունները «շաթդաունի» են ենթարկվում տարվա մեջ արդեն 3-րդ անգամ: Ստեղծված իրավիճակին արձագանքել է ԱՄՆ նախագահը: Նա հույս է հայտնել, որ կառավարության աշխատանքների դադարը երկար չի ձգվի:
