«Նոր տարին հարամում են». Բողոքի ցույց Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման
Էջմիածինցիներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Նրանք փակել են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: «Հազիվ ուրախացել էինք, Նոր տարին հարամում են: Թող դատավորը գա, ժողովրդին բացատրություն տա»,- ասում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող էջմիածինցիները:
