Եթե նախարարությունների փակման, Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցերը ընտրություններից առաջ լինեին...
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքնանիր էջում գրում է. «Հարց տարրական քաղաքագիտության դասագրքից։ Եթե. • Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների վերացման մասին լուրը, • Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտարարությունները, • Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու մասին որոշումը հրապարակվեին ընտրություններից առաջ, ինչպիսի՞ն կլինեին ԱԺ ընտրությունների հրապարակված արդյունքները»:
