«Երջանկությունս Արեգ անունն ունի». Քրիստինե Պեպելյանի առաջին մեկնաբանությունը
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը մայրիկ է դարձել։ Երգչուհին որդի է ունեցել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 12–ին։ Tert.am Life–ը շատպեց շնորհավորել Քրիստինեին և նրա հետ զրուցել նոր կարգավիճակի մասին։ Նորաթուխ մայրիկը կարգավիճակի մասին չի լռում, բայց քչախոս է։ Առայժմ նախընտրում է զգացողություններն իր մեջ պահել։ Այնուամենայնիվ, Քրիստինեն մեր ընթերցողների համար փոքրիկ մեկնաբանություն տվեց։ «Երջանկությունս Արեգ անունն ունի»,– ասաց 38-ամյա երգչուհին։
