Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:
