Հասարակության հայացքն ուղղված է Փաշինյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին, չնայած իշխանության ներսում ընթանում են կառավարության նոր կազմի և ԱԺ խմբակցության ու կենտրոնական պաշտոնների բաշխման գործընթացներ, բայց ուշադիր ընթերցողը կնկատի, որ մեր օրաթերթը դրանց չի անդրադառնում անձնավորված: Խնդիրը ոչ միայն ինֆորմացիոն քաղաքականությունն է ու էթիկան, այլև իրավիճակին առավել անկեղծ ու իրական գնահատական տալու ցանկությունը: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ առաջնահերթությամբ են բաշխվելու ուժերը ԱԺ–ի ու կառավարության միջև, Հայաստանում փոփոխությունների հիմնական դերակատար շարունակելու է ընկալվել Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այդ դերակատարությամբ ընկալվելու է ոչ թե որպես վարչապետ, այլ հեղափոխության և հեղափոխական իշխանության առաջնորդ, մարդ, որը գեներացրել է լավատեսական հույսեր, սպասելիքների բարձր նշաձող, և, մեծ հաշվով, դարձել այդ նշաձողի իրականացման երաշխավորը: Անկախ այն հանգամանքից, թե նոր իշխանության որ ներկայացուցիչը որտեղ կհայտնվի, Հայաստանում բեկումնային փոփոխություններ կլինեն, եթե լինի դրա քաղաքական կամքն ու հստակ հայեցակարգը: Այս իմաստով կենսական է արձանագրել, որ կարելի է լավագույն ծրագրերը տապալել պրոֆեսիոնալների թիմով, միաժամանակ կարելի է ոչ շատ պրոֆեսիոնալ, բայց իր անելիքներն իմացող և հստակ կոնցեպտ ունեցող թիմով հասնել հաջողությունների: Իսկ այդ կոնցեպտը, ընդհանուր քաղաքական ռազմավարությունը ձևավորելու է հենց Նիկոլ Փաշինյանը: Գուցե որոշ նախարարներ լինեն ավելի պրոֆեսիոնալ մյուսներից, գուցե ԱԺ–ում որոշ պատգամավորներ ու որոշ հանձնաժողովներ աշխատեն ավելի արդյունավետ, քան մյուսները, բայց ընդհանուր քաղաքական գծի պատասխանատվության բեռը հենց Նիկոլ Փաշինյանի վրա է: Այս արձանագրումը կարևոր է այնքանով, որ չստեղծվի իշխանության, դրա տարբեր թևերի ու դրանցից հասարակության սպասելիքների կեղծ մեխանիզմ, կեղծ օրակարգ: Թիմն ու կադրերն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է հենց Փաշինյանի քաղաքական գործոնը: Ինչքան էլ թվա, թե գործ ունենք պրիմիտիվ դրսևորման հետ, երբ հասարակության մեծամասնությունը իր սպասումների իրականացումը կապում է բացառապես մի անձի հետ, իրականում, սակայն, հասարակության այդ պարզ ընկալման տակ ընկած է նույնքան պարզ տրամաբանություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am