Իշխանությունում բացառել քաջ նազարներին

Առավոտը գրում է. Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ. Մաս 4-րդ (նախորդ մասերը կարդացեք այստեղ) Պարոն վարչապետ, ես նախորդ հրապարակման մեջ խոստացել էի ներկայացնել ճակատագրական դիպվածը, որի պատճառով բանուգործս թողած, ինչպես ժողովուրդն է ասում՝ որոշեցի աշուղ դառնալ, այս դեպքում՝ զբաղվել հրապարակախոսությամբ: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, հաճախ եմ այցելում Սփյուռքի նախարարության պաշտոնական կայք, երևի իներցիայով: 6 տարի եղել եմ լրահոսի պատասխանատուն, հաճախ ամբողջ թիմով կեսգիշերին ենք տուն գնացել: Եվ այնտեղ անընդհատ առաջին հորիզոնականում տեղադրված նոր «հայեցակարգի» նախագիծը ճակատագրական եղավ: Պարոն վարչապետ, եթե ժամանակ գտնեիք ու նշված հասցեում փորձեիք կարդալ Ձեր շարժման դրոշակակրի ու Ձեր կառավարության անդամ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի երկնած փաստաթուղթը, գուցե Դուք էլ մի կարևոր եզրահանգման գայիք ու, օրինակ՝ հրահանգեիք յուրաքանչյուր պաշտոնյայի ծայրահեղ հետևողականությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել յուրաքանչյուր փաստաթղթի, հատկապես, եթե այն ներկայացնում է պետական դիրքորոշում: Վստահ եմ, Ձեր նյարդերը չեն դիմանա, չեն դիմանա ոչ մի գրագետ մարդու նյարդեր: Բայց դուք զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ, վայելեք անտեղյակ ու անկարող կադրի գերատեսչություն վստահելու դառը պտուղը: Դուք բարկանում եք ու ասում. -Արդեն հայտարարել եմ, որ այդ նախարարությունը լուծարվելու է, ավելորդ ու ժամանակավրեպ է այդ մասին խոսելը: -Ամենևին ժամանակավրեպ չէ, պարոն վարչապետ, որովհետև օրենքներից գաղափար չունեցող, ռազմավարությունը, քաղաքականությունն ու հայեցակարգը միմյանցից չտարբերող նախկին նախարարին դուք տանում եք Ազգային ժողով՝ օրենսդրական գործունեություն իրականացնելու: Ինչպիսի ինտելեկտուալ, մասնագիտական կարողություններով են օժտված խորհրդարանում հայտնված մյուս անհայտ անունները: Ձեռնպահ եմ մնում մեկնաբանությունից: Կորոշի նորին գերազանցություն ժամանակը: Սա ընդամենը օրինակ է, թե ինչպես պետք է քաջ նազարներին բացառել երկրի իշխանության բոլոր երեք թևերից, որպեսզի հասնենք այն բաղձալիին, ինչի համար ժողովուրդը ոտքի կանգնեց: Սա օրինակ է, որը Ձեր աչքի առաջ պիտի լինի նոր կառավարության կազմը ընտրելիս: Բայց նախ, մինչ արծարծվող խնդրին անդրադառնալը, ուզում եմ շրջվել ու հարցնել հանրությանը, մամուլին. -Որտե՞ղ է ձեր ահռելի խոշորացույցը, որով նախկինում ուշադիր հետևում էիք Սփյուռքի նախարարության գործունեությանը, ու ամեն առիթով հիստերիկ տենդ էր տարածվում մամուլում՝ հաճախ ծուռ հայելու մեջ ներկայացնելով իրականացվող աշխատանքները: Բոլորը փորձած կլինեն, երբ խոշորացույցը շատ ես մոտեցնում, այն աղավաղում է պատկերը, ու իրականում երևում է միայն խեղաթյուրված հատվածը, ոչ թե ամբողջական պատկերը: Հիմա երևի խոշորացույցը փշրվել է հեղափոխական թոհուբոհի մեջ, և երիտասարդ պաշտոնյան ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է, կամ՝ չի անում: Խոշորացույց չկա, կա սեր ու խանդավառություն: -Ուզում եք ասել, որ անտեղի են խոշորացույցի տակ առել,- հարցնում եք մի տեսակ հեգնանքով: -Քավ լիցի, ես չեմ ասում, թե թերություններ, բացթողումներ, սխալներ չեն եղել: Զրոյից գերատեսչություն է ստեղծվել: Բայց այս անգամ թույլ տվեք ես ձգեմ համեմատության եզրը: Ոՙչինչ, որ առիթ-անառիթ, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հողին է հավասարեցնում ոչ միայն նախարար Հրանուշ Հակոբյանի, այլ նախարարության բոլոր տարիների աշխատակիցների գործը, բայց ցավոք, նրա միտքը թափանցում է Սփյուռքի պատմության խորքը, ու նրա «քննադատական մտքի» թիրախում հայտնվում են մեր մեծաց մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, ուրիշներ: Թե ինչպես՝ նա ինքն էլ չի հասկացել, իսկ ես փորձեմ բացատրել: Պարզապես չեմ հասկանում: Նախարարությունում կան գիտական կոչում ունեցող հրաշալի կադրեր, փայլուն մասնագետներ, մի՞թե ոչ մեկը չի ասում, որ «արքան մերկ է», որ նման հայեցակարգի նախագիծ առնվազն չի կարելի տեղադրել կայքում: Ես չեմ վարանում ասել, որ դա հայեցակարգ չէ, Չարենցը կասեր՝ ուղեղային մորմոք է: Պարոն վարչապետ «արքան ոչ միայն մերկ է, այլ՝ մանուկ»: Մի կողմ թողնենք լեզվական, ոճական, տրամաբանական սխալները, հայեցակարգի կառուցվածք ու բովանդակություն չունենալու հանգամանքը: Ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը լինել մի մարդ, ով չի տարբերում ռազմավարությունը հայեցակարգից: Քաղաքականություն բառն այնքան է օգտագործում հոգնակիով, որ, ի վերջո, որոշում է, որ Հայաստանը դառնալու է քաղաքականություններ արտահանող երկիր, տեսեք ինչ բացառիկ եզրակացության է գալիս նա. «Ավելին, սփյուռքի նորացված նախարարությամբ և քաղաքականությամբ հետհեղափոխական Հայաստանը կարող է նաև հանդիսանալ պետություն-սփյուռք(ներ) հարաբերությունների ու նորարարական քաղաքականությունների արտահանողն ու մոդելը»(մեջբերման ավարտը): Փաստորեն նախարարը գյուտարար է և վերին պայծառատեսությամբ հայտնաբերել է հայոց նավթն ու գազը: Բայց սա ամբողջը չէ, «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգը» ծիծաղելի վերնագրից հետո մի փոքր հատվածում երկու անգամ շեշտադրում է, որ ինքն ու իր խորհրդականն են պատրաստել նախագիծը: Հետո տպավորիչ դարձնելու համար նշում է պատկառելի սփյուռքահայ գիտնականների անուններ: «Հայեցակարգի շրջանակներում «սփյուռք» հասկացությունը սահմանել ենք շատ լայն, որ ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում չեն ապրում, այլ երկրների մշտական բնակիչներ կամ քաղաքացիներ են, իրենց որևէ կերպ հայ են համարում, ունեն հայկական ծագում կամ արմատներ» (մեջբերման ավարտը): Որևէ մեկը չի՞ հուշել, որ վաղուց, միջազգային մակարդակով սահմանված է՝ Սփյուռքը իր երկրի տարածքից դուրս ապրող որևէ ժողովրդի կազմակերպված հատվածն է, որն ունի փոխկապակցված ազգային հոգևոր, մշակութային, համայնքային և այլ կառույցներ, և այլն: Տեսնես նշված գիտնականները կարդացել են այդ աբսուրդը, վստահ եմ, որ նրանք իրենց ոՙչ թե որևէ կերպ են հայ համարում, այլ հպարտորեն: Հայաստանի ու Սփյուռքի մեր հարյուրավոր պատկառելի հայագետները, մասնավորապես սփյուռքագետները տեսե՞լ են, թե ինչ թռիչքներ է գործել բախտի ծառին նստած ջահել նախարարի միտքը: Տեսեք, թե ինչ ալոգիզմ է ներկայացնում՝ որպես պետական քաղաքականության հայեցակարգային մոտեցում: «Խորհրդային և անկախ Հայաստանի իշխանությունների վարած սփյուռքի քաղաքականությունների անցյալն ու ներկան». Այսպիսի «բնութագրիչ» վերնագրի ներքո ներկայացնում է մի վտանգավոր շիլաշփոթ՝ Հայաստան-Սփյուռք հարյուրամյա պատմությունը չափելով մեկ կարճմիտ արշինով ու բացասական միևնույն երանգավորումներով, հավասար բնութագրելով բոլորին՝ եզրակացնում է. «Այս բոլորը դրսևորվել են թե՛ 1920-1930-ականերին Հայ օգնության կոմիտեի գործունեության և Հայաստանի խորհրդային իշխանությունների, թե՛ 1946-48-ի դրամահավաքների ու «Մեծ հայրենադարձության» տարիների, թե՛ 1960-1980-ականներին Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի և թե՛ անկախության տարիներին Համահայկական հիմնադրամի, 1998-2008 Ռ. Քոչարյանի կառավարության, իսկ 2008-2018 ՀՀ սփյուռքի նախարարության վարած քաղաքականություններում»: Այնուհետև թվարկում է իր կողմից համահարթեցված «հարյուրամյա քաղաքականությունների» բացասական հետևանքները՝ նշելով. «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գրեթե մեկդարյա պատմությունը ցույց է տվել, որ նաև այսպիսի քաղաքականությունների արդյունքում՝ սփյուռքի ողջ ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսները, մեծ առումով, Հայաստան չեն ուղղվել, ողջ սփյուռքը չի ենթարկվել հայաստանյան այս կամ այն իշխանությունների պարտադրած քաղաքական, մշակութային և արժեքային օրակարգերին»(մեջբերման ավարտը): Հուսանք Սփյուռքահայերը նորից ու նորից ներողամիտ կգտնվեն, քանի որ, ինչպես աստվածաշնչում է ասվում, չի գիտակցում թե ինչ է անում: Իրականում թղթում նշվածները Սփյուռքում առկա խորքային բազում խնդիրների մի չնչին, աղավաղված մասն են: Այն, որ այս «հանճարեղ, փիլիսոփայական հայեցակարգից» քամվել ու մի հատված տեղադրել էր «Իմ քայլի» նախընտրական ծրագրում՝ակնհայտ է: Բայց դուք, եթե համբերատար ու խորաքնին կարդաք մինչև վերջ, ակնհայտ կդառնա նաև, որ այս հայեցակարգը ծնունդ է առել՝ նախարարական պորտֆելը պահպանելու մեծ մղումից: Չեղավ, զուր ջանքեր: Հետագա ամբողջ շարադրանքը տասնութ կետով բխում է նախարարության գոյությունն ու անհրաժեշտությունը ապահովելու գերագույն մղումից: Եվ ոչ մի խոսք համահայկական կառույցների ու կազմակերպությունների հետ հարաբերությունների մասին: Անկեղծ ասած այս թուղթը արժանի էլ չէ որևէ քննարկման: Պարոն վարչապետ, չգիտեմ, թե դուք ինչ կասեք այս ամենի մասին:   Բայց գիտեմ, թե որքան անհանգիստ են Թումանյանի, Իսահակյանի, Լեոյի, Համազասպյանի ու մյուսների հոգիները: Գիտեք, պարոն վարչապետ, երբ նոր էր ստեղծվել Սփյուռքի նախարարությունը, հենց առաջին օրերին նախարարն ինձ մեկ ամսով գործուղեց ազգային արխիվ՝ ուսումնասիրելու ՀՕԿ-ի, Ներգաղթի կոմիտեի և Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի արխիվները: Ահռելի նյութ, որ ես ուսումնասիրում էի անհագ, հիանում ու զարմանում, հպարտանում: Հետո հոնգուր-հոնգուր լաց էի լինում: ՀՕԿ-ը Թումանյանի ղեկավարությամբ 200 մասնաճյուղ էր ստեղծել աշխարհում, ու խնդիրը միայն մեկն էր՝ ոտքի հանել ողջ աշխարհասփյուռ հայությանը ու փրկել Ցեղասպանությունից մազապուրծ սոված ու տնանկ գաղթականներին: Ինչ քաղաքականության մասին է խոսում այս նախարարը, երբ հայոց հանճարը խիզախ նվիրյալների հետ վերջին ճիգերն էր գործադրում, փրկելու ժողովրդին թշվառությունից, մնացած մի բուռ՝ թեկուզ Խորհրդային Հայաստանը ոտքի կանգնեցնելու: Եվ դժնի երեսունյոթին նրանցից շատերը դարձան ռեպրեսիաների զոհ՝ որպես ազգի դավաճան: Էլ չեմ ասում ինչ ահռելի հայրենանվեր աշխատանքներ են իրականացրել մյուս կառույցները: Ակնհայտ է, տեքստի համահեղինակը գաղափար չունի, որ Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեն ՊԱԿ-ի՝ ինչպես ընդունված է ասել ԿԳԲ-ի «Ռոդինա» նախագծի հայկական մասն է եղել՝ որը որոշակի նպատակներ է հետապնդել: Գիտի՞, որ արդյունքում՝ դրսևորելով փայլուն դիվանագիտություն՝ մեր կառույցն է օգտագործել այդ ծրագիրը ու կատարել Սփյուռքը համախմբելու ու զարգացնելու բացառիկ առաքելություն, հուսամ այլ առիթով առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային: Ուսանելի նյութն անսպառ էր: Ես հազար էջ պատճենահանեցի, համակարգեցի, հետազոտություն կատարեցի և բաժանեցի վարչություններին, որ կիրառեն նրանց փորձի ուսանելի տարրերը: Քի՞չ է, որ նոր սերունդն անտեղյակ է այս հերոսական ու ողբերգական պատմություններին՝ նրանց միջի ընտրյալը գնահատական է տալիս, էն էլ ինչ գնահատական: Ի դեպ, 2008թ. նախարարությունը դեռ չստեղծված՝ պատկառելի գիտնականների մի խումբ էր Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգի նախագիծը մշակել: Այնուհետև այն քննարկվեց ու լրամշակվեց հայաստանյան, սփյուռքյան ու միջազգային կառույցների անհատների մասնակցությամբ, ապա կառավարությունում հաստատվելուց հետո՝ նոր միայն տեղադրվեց նախարարության կայքում, առանց մշակողներից որևէ մեկի անունը նշելու: Պարոն վարչապետ, իհարկե, մեր սերունդն է մեղավոր, որ չի ներկայացրել այսպիսի երիտասարդներին իրական արժեքները, չի դաստիարակել այնպես, որ նրանք հարգեն ու գնահատեն իրենց նախորդների վաստակը: Վերլուծեն, տարանջատեն հաջողվածն ու ձախողվածը և դասեր առնեն, ոչ թե Քաջ Նազարի դրոշի վրա որևէ ոլորտի պետական դիրքորոշում արտահայտող փաստաթուղթ նկարեն: Պարոն վարչապետ, որպես հետևություն՝ ես ձեզ հարց եմ ուզում տալ. -Ճի՞շտ է, որ Մխիթար Հայրապետյանը՝ այս հայեցակարգի համահեղինակը ղեկավարելու է Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովը, (նա անձամբ է տարածել այդ լուրը): Եթե այդպես է, ինչպես կասեր Խորենացին՝ «Ողբամ զքեզ Հայոց աշխարh»  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am