Ի՞նչ տվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի քրեական գործը լայն թափով սկսվեց քննվել: Դրա շրջանակներում առաջին եւ մինչ օրս միակ աղմկոտ կալանավորվածը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, մի իրադարձություն, որ անկարելի էր պատկերացնել ամիսներ առաջ: Երբ առաջին անգամ Քոչարյանը կալանավորվեց` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, հասարակական արձագանքը, նույնիսկ կարելի է ասել` ոգեւորությունը, անասելի մեծ էր: Կարծես անարդարության մի պատնեշ ճեղքված լիներ, անպատժելիության մթնոլորտը` հաղթահարված: Իհարկե, միայն նրանով չպետք է սահմանափակվեր գործընթացը: Բայց, երբ Քոչարյանին ազատ արձակեց ՀՀ վերաքննիչ դատարանը, մի տեսակ անհետաքրքիր դարձավ մթնոլորտը: «Բռնոցի-թողոցի», «արդարադատության ծաղր», «սաբոտաժ» եւ այլ ձեւակերպումներով, այսպես ասած, «հետաքրքրությունը կորավ» Քոչարյանի եւ նրա գործի նկատմամբ… Եւ այստեղ հարց է առաջանում` քաղաքական իմաստով ի՞նչ տվեց Ռոբերտ Քոչարյանի երկրորդ անգամ կալանավորումը, բացի մի փոքր խումբ մարդկանց (որոնք, ի դեպ, ամենեւին էլ իշխանության ներկայացուցիչները չեն, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ թիմակիցներ) ուրախություն պարգեւելուց: Պատասխանը թերեւս մեկն է` այլեւս ոչինչ: Ինչ տվել էր նախկինում, բավարար էր: Համենայնդեպս, դրական առումով, ինչպես շարադրեցինք, արդեն չէր էլ կարող որեւէ փոփոխություն լինել: Իսկ բացասական իմաստով, իհարկե, չի ունեցել եւ չի կարող ունենալ այնպիսի հետեւանք, ինչպիսին եղավ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորումից հետո (ՀԱԿՊ նախագահի տեղը դեռ թափուր է, ու Բելառուսն ամեն ինչ անում է, որպեսզի խլի մեզանից նախագահության իրավունքը): Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am