Արցախում ի պաշտպանություն Քոչարյանի ակցիա կիրականացնեն
Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Արցախում տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Եւ քանի որ Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության է եկել, որ պետք է Բակո Սահակյանից հետո ինքը դառնա ղեկավար, այս օրերին իր դաշնակից Արթուր Աղաբեկյանի հետ փորձեր է անում սպասվող ակցիան չեղարկելու ուղղությամբ, ոմանց համոզում է, ոմանց սաստում , որ չմասնակցեն ակցիային: Ավելի վաղ գրել էինք, որ նա Արարատ Միրզոյանի քավորությամբ հանդիպել է ՀՀ առաջին նախագահին:
