Փաստաբան Զարուհի Մեջլումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը!!!
Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռքբերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև 22 տարի առաջ վայ-քննված, 1 ցուցմունքի վրա հիմնված գործով:
Երբ մայիսին Մհերն ավարտեց Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ես էլ դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում, արդեն միասին նոր լույսի ու նոր գիտելիքների ներքո սկսեցինք ուսումնասիրել գործերը: Մհերը հայտնաբերեց, որ իրեն 2005-ին առանց հանցակազմի մեղադրել են փախուստի նախապատրաստության մեջ: Միասին ենք պատրաստել վերաքննիչ բողոքը, որը ընդունվել էր վարույթ: Եվ ահա այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մենք ունենք առաջին արդարացման դատավճիռը»:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից