Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում: Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նախատեսում է ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անվամբ:
