Դավիթ Սանասարյանը պատասխանել է իր՝ ԱԺ գնալու վերաբերյալ հարցերին
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ով ևս առաջադրված էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի աշխատելու Ազգային ժողովի կազմում: «Քանի որ շատ են հարցերը, թե գնալու եմ ԱԺ, թե շարունակելու եմ մնալ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ասեմ, որ մեր ծառայությունն ավելի մեծ թափով շարունակում է ու շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, կանխել կոռուպցիոն դրսևորումներն ու պայքարել հանուն օրինականության: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սանասարյանը։
