Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ղարաբաղի ապագա նախագահի պաշտոնում տեսնել Արայիկ Հարությունյանի՞ն (Տեսանյութ). zham.am

Լրատվամիջոցներից մեկում գրեթե սենսացիոն տեղեկատվություն կարդացի այն մասին, որ Արայիկ Հարությունյանի ակտիվացումը, կապված Ղարաբաղում սպասվող փոփոխությունների հետ, պատահական բնույթ չի կրում: Ըստ լրատվամիջոցի, նրա թեկնածության վրա է կանգ առել «Ղարաբաղի ներքին գործերի մեջ չխառնվող» Նիկոլ Փաշինյանը: Սակայն ամենահետաքրքիրը այն էր, որ պարզվում է, մինչև նախագահ դառնալը Արայիկ Հարությունյանը պարտադիր քաղաքական կոնսուլտացիաներ է անցել ... Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, այն էլ... Արարատ Միրզոյանի միջնորդությամբ: Փաստորեն ղարաբաղցի «Լֆիկ Սամոյի» համբավ ունեցող այս տեղական օլիգարխին ՀՀՇ-ական այսօրվա հոգեզավակները ուզում են Ղարաբաղի նախագահ դարձնել, որպեսզի հետո հեշտ կարողանան իրականացնել Տեր-Պետրոսյանի վաղեմի երազանքը՝ Ղարաբաղի հարցում, որպեսզի այդ ճանապարհին, Տեր-Պետրոսյանի օրը չընկնեն: Ամեն ինչ վերադառնում է իր շրջանս յուր: 1998-ից հետո քաղաքական պատասխանատվության չենթարկվելուց հետո, այս ուժերի ներկայացուցիչների «լեզուները երկարեց», 2008-ին նախկին թալանչիներն ու ընտրակեղծարարության հիրմնադիրները կրկին «ազգի ու դեմոկրատիայի» առաջամարտիկներ դարձան, իսկ այսօր արդեն հայտ են ներկայացնում իրականացնել այն, ինչը նրանց չհաջողվեց 1997-ին...: Ամեն ինչ տրամաբանական է և օրինաչափ, կարդացեք հայոց պատմության դառը էջերը դավաճանություններով լի և չեք զարմանա այսօրվա գործընթացներից: Իսկ դուք ասում եք, թե ինչու է ոգևորված Մամեդյարովը: Պարզապես ապշել կարելի է՝ այս ամենը տեսնելով: Բայց և մեկ խոստովանություն էլ պիտի անել, որ այս քաղաքական գործընթացները լույս աշխարհ կրկին չէին գա, եթե չլինեին երկիրը քյարթու ձևով կառավարելու մեթոդները: Հենց այդ պատճառով է , որ մենք վճարելու ենք ծանր գինը, և այստեղ թուրքերի կամ ադրբեջանցիների մեղքը ամենավերջինն է: zham.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am