Մի հեղափոխական քարը փոսն է գցել՝ հիմա պետք է հանենք

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանին այլ պաշտոնի տեղափոխեցին ոչ թե նրա խոսնակի ֆեյսբուքյան հայտնի գրառման պատճառով, որով նա հակադարձել էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, այլ բոլորովին այլ նկատառումներից ելնելով: Ես չեմ կարող բացառել, օրինակ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ում հենց Լյովա Մնացականյանը չի ներկայացնի Հայաստանը: Սա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, ոչ ավելին, բայց մեր կարծիքով` դա նաեւ ճանապարհ է, որով Փաշինյանը կկարողանա վերականգնել այդ կառույցում Հայաստանի սասանված հեղինակությունը: Այսուհանդերձ, չմոռանանք, որ Լյովա Մնացականյանը գրեթե հաստատեց, որ իր պաշտոնանկության պատճառը ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումն է, որով նա հակադարձել էր Սասուն Միքայելյանին` ընդգծելով, որ վերջինիս հայտարարությունը, թե հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն էր, քան արցախյան հերոսամարտը, ասելիք չունենալու հետեւանք է: Բայց պետք չէ մոռանալ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մի քանի անգամ հետուառաջ արեց Սասուն Միքայելյանի` մի փութ մեղրով չուտվող հայտարարությունը, ինչից հասկացվեց, որ գործ ունենք ոչ թե քաղաքական լուրջ հայտարարության, այլ «հեղափոխության» առաջնորդի հանձնարարությունը շատ փնթի կատարելու փաստի հետ: Իշխանական շրջանակները պնդում են, որ ինչ էլ լիներ, ԱՀ ՊԲ-ն չպետք է արձագանքեր հայաստանցի «քաղաքական գործչի» թեկուզ ամենախայտառակ հայտարարությանը: Մենք համաձայն չենք այս պնդման հետ, որովհետեւ հասկացողը հասկանում է, որ դա իշխանության ներկայացուցչի հայտարարություն էր, իսկ բանակն էլ միայն սապոգից ու ավտոմատից չէ կազմված: Կռվող բանակը գաղափարախոսություն է, դաստիարակություն: Երբ մեկը կանգնում ու հայտարարում է, որ այդ բանակի արածը «հեչ բան է» իր թիմի հեղափոխական հաղթանակների համեմատությամբ, բանակում այդ «սապոգներն ու ավտոմատները» կարող են նաեւ մտածել` «բա էլ ինչի՞ համար է այս ամենը»: Բանակի հրամանատարությունը չի կարող իրեն թույլ տալ լռել, երբ մեկի հիմարության պատճառով խեղաթյուրվում է արյունով կերտված հաղթանակների պատմությունը, որով սերունդ է դաստիարակվել, որ այսօր էլ պատրաստ է տեր կանգնել իր պապերի ու հայրերի հաղթանակներին: Սասուն Միքայելյանին այսքան բան հասկացնելը գուցե անհնար է, բայց նրա «հայտարարությամբ» ոգեւորված «թիմի» ինտելեկտուալ հատվածին, որի պնդմամբ` Լյովա Մնացականյանին, իբր, Սասունի մատի շարժումով են հեռացրել ՊԲ հրամանատարի պաշտոնից, դեռ հնարավոր է հիասթափեցել` նշելով, որ «նորերը», ի դեմս ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի եւ շտաբի պետ Ջալալ Հարությունյանի, փողոց փակող «թավշյա ջահելներ» չեն, որոնք մեկ էլ տեսար՝ կլռեն, Հայաստանից հերթական հիմարությունը լսելուց հետո: Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ լուրջ սկանդալներ պարզապես չեն կարող լինել, քանի դեռ Հայաստանն ի զորու կլինի կատարել Արցախի անվտանգության հովանավորի իր պարտականությունները: Իսկ դրա համար ՀՀ նոր իշխանությունները ոչ թե պետք է ջանան ինքնահաստատվել Արցախում ու ցույց տալ, թե ով է երաժշտություն պատվիրողը, այլ վարել լրջագույն արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականությունից բխեցնել իրենց ամեն մի հայտարարություն: Ոչ անհայտ մի քաղաքական գործիչ օրերս կարճ ու խոսուն գրառում էր թողել Ֆեյսբուքում. «Լուկաշենկոյի եւ Լավրովի հարցով ԱԱԾ-ն դեռ չի՞ զբաղվում»: Իրոնիան թողնենք մի կողմ, որովհետեւ Լուկաշենկոն ու Լավրովն այսօր զբաղված են ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ով, այլեւ Հայաստանով: Իսկ դա արդեն լուրջ է այնքանով, որ Հայաստանն իսկապես կարող է մեկուսացվել Արցախից եւ ապրել «երջանիկ», ինչին էլ, գուցե սխալմամբ, ձգտում են օրվա իշխանությունները: hraparak.am

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am