Բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային կոռուպցիոն դրսևորումներ

Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Դատախազությունից հայտնում են, որ որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների և բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ: Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։ Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել և որևէ հետազոտություն չի անցել։ Նույն բժշկական կենտրոնում արձանագրված կոռուպցիոն բնույթի մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձանց վերաբերյալ հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կազմել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներ, որոնք խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ ներկայացրել է վճարման: Արդյունքում պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջեից հիշյալ կազմակերպությանն անհիմն փոխանցվել է խոշոր չափերի գումար։ Բացի այդ պարզվել է, որ բժշկական կենտրոնի 2 աշխատակից հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներում ներառել են բուժվող հիվանդների բուժօգնություն ստանալու ժամկետների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որոնք ներկայացրել են տնօրենի հաստատմանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս կամովին հատուցել է պետությանը պատճառված վնասը։ 2018թ. նոյեմբերի 29-ին, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հաստատված համարելով բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու, երկու աշխատակիցների կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հանգամանքները։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Ա. Ղուկասյանին՝ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով պարզել դրանց պատճառները, նպաստող հանգամանքները և քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am