Ստանիսլավ Զասը կայցելի՞ Երևան. Մանրամասնում է ԱԳՆ մամուլի խոսնակը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանի դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում չի կայացվել, վաղ է պաշտոնական Երևանի դիրքորոշումների մասին խոսելը: Լրագրողների հարցին` նախատեսվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բելառուսական կողմի թեկնածու Ստանիսլավ Զասի այց Երևան, Աննա Նաղդալյանն ասաց, որ Երևանը դեռևս չի տիրապետում Զասի` Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկության:
