«Ինչի՞ գնդապետ, պարոն Ջանջուղազյան միանգամից գեներալ ասեիք ». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց   հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացված  106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամը, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամը, սակայն 37,22 մլն դրամ տնտեսման   գումարը թողնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Գումարը ծախսվելու է համազգեստի գնման համար,նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը : ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տարակուսեց, թե արդյոք անտառային ծառայությունն իրավապահ մարմնի հավակնություններ ունեցող մարմնի է վերածվում: Եթե համազգեստ է գնվում, հետագայում դրա թարմացման անհրաժեշտություն կլինի և «վաշտերի ու գնդերի» կվերածվի, հետո անտառային ծառայության գնդապետ կլինի,ասաց Ատոմ Ջանջուղազյանը: «Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Է.Գրիգորյանը հստակեցրեց, որ խոսքն աշխատանքային հագուստի մասին է. «Պարոն Ջանջուղազյանը կանգնեց գնդապետի ուսադիրների վրա, բայց եթե չեմ սխալվում, նույնիսկ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է նախատեսվում այդ նախագծով, բայց սա մեկը մյուսի հետ կապ չունի»: «Հա՞, անտառայաին ծառայությունը գեներալ-լեյտենանտի՞… լո՞ւրջ եք ասում, տենց բան կա՞»,- զարմացավ Ն.Փաշինյանը: Է.Գրիգորյանը պնդեց, որ նախագիծը վերաբերում է անտառի պահպանության նպատակով աշխատանքային գործիքի ֆունկցիա իրականացնող գործիքի գնում է:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am