Ով կփոխարինի Միքայել Մինասյանին Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ըստ մեր աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
