Նրանք ՊԲ հնաբնակներ են
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել, այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։«Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նոր երկու նշանակումները։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
