Դու պարտավոր ես հրաժարվել այդ պաշտոնի առաջարկից. Երջանիկ Աբգարյան
Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքս ուղղում եմ նոր կառավարության և պետական բյուրոկրատիայի վերնախավի ապագա անդամներին: Նախքան քո նշանակվելը պետական բարձր պաշտոնում, դու նախապես պիտի գաղափարախոսական սկզբունքներ ունենաս և հավատարիմ լինես դրանց: Պիտի ամբողջական պատկերացում ունենաս պետական համակարգի մասին: Պիտի բավարար պատկերացում ունենաս աշխարհաքաղաքական համակարգի և նրա զարգացման գլխավոր և ոլորտային ուղղությունների վերաբերյալ: Եթե այդ բոլորին չես տիրապետում, կամ եթե երկրի քաղաքականությունը քո սկզբունքներին չի համապատասխանում՝ դու պարտավոր ես հրաժարվել այդ պաշտոնի առաջարկից, այլապես ժողովրդի մեջ վատ հիշողություններ ես թողնելու քո մասին»:
