Ղրղզստանը ևս աջակցում է ՀԱՊԿ-ում Լուկաշենկոյի թեկնածուին
Ղրղզստանն աջակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, հաղորդում է Интерфакс-ը: Այս մասին գործակալությանն ասել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: «Կարծում եմ՝ առանց գլխավոր քարտուղարի չպետք է թողնենք նման կարևոր և պիտանի կազմակերպությանը»,- հավելել է Ղրղզստանի նախագահը:
