Հիմա կամ Մամեդյարովը կատարյալ ապուշ է, կամ Մնացականյանն է շատ խելացի․ Աշոտ Ասատրյան
Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Հիմա կամ Մամեդյարովը կատարյալ ապուշ է, կամ Մնացականյանն է շատ խելացի։ Կարդում եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի բոցաշունչ հայտարարությունը կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպամ հետ։ Քիչա մնում հավատամ, որ Մնացականյանը Մամեդյարովին ոսկե սարեր է խոստացել Արցախի հատվածում։ Հետո կարդում եմ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը կապված Ադրբեջանցի նախարարի հայտարարության հետ ու հասկանում եմ, որ հերթական սովորական հանդիպումն է եղել, կողմերը հարցեր են քննարկել ու որոշել են հետագայում ևս հանդիպել։ Միակ տարբերվող քայլը ըստ ՀՀ ԱԳՆ-ի ձեռք բերված համաձայնությունն է համատեղ հայտարարություն տարածելու վերաբերյալ:
