«ՀԱՊԿ-ը չպետք է առանց գլխավոր քարտուղար մնա». Ղրղզստանը կաջակցի Զասին
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում երկիրն աջակցում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը: «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին:Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, որի հետ բանակցել ենք ու, ես արդեն ստորագրել եմ որոշումը»,- «Ինտերֆաքս» գործակալության հարցին պատասխանելիս ասել է նախագահը: Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «ՀԱՊԿ-ի պես կարևոր ու պիտանի կազմակերպությունը չպետք է առանց գլխավոր քարտուղար մնա»:
