Հատված՝ Ռոբերտ Քոչարյանի գրքից. «գրավյալ տարածքների» վերադարձի մասին

Հատված Ռոբերտ Քոչարյանի` «Կյանք և ազատություն» գրքից – «գրավյալ տարածքների» վերադարձի մասին Դեկտեմբերին հանկարծ հրավեր ստացա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից այդ երկիր այցելելու։ Ինձ դա զարմացրեց և մտահոգեց, ինչու պետք է նախագահը հրավիրի վարչապետին։ Սակայն այնքան էի կլանված աշխատանքով, որ այդ հարցի ուղղությամբ չմտածեցի ․․․ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնի դարձավ հրավերի պատճառը։ Շիրակն ուզում էր քննարկել ինձ հետ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը։

Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում էր միջնորդական գործունեությանը և աջակցում ԵԱՀԿ փուլային պլանին։ Շիրակի խոսքերով, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ստորագրել, սակայն հղում էր տալիս դժվարություններին․ «Ես շատ համառ վարչապետ ունեմ, որը ոչ մի կերպ չի համաձայնում։ Նա Ղարաբաղից է։ Փորձեք ինքներդ նրան համոզել»։
Շիրակը որոշել էր ուղիղ ինձ հետ խոսել, և հենց դա էլ եղել էր պատճառը, որ ես Ֆրանսիա հրավիրվեմ։ Նա անկեղծորեն պատմեց ողջ նախապատմությունը մեր հանդիպման առաջին իսկ րոպեներին։ Ես հասկացա, որ Շիրակի նպատակն է համոզել ինձ այն բանում, որ Ադրբեջանին տարածքների վերադարձը մինչև ԼՂ կարգավիճակի որոշումը միակ հնարավոր ելքն է։ «Դե ինչ ․․․»,- մտածեցի ես ու բացեցի Ֆրանսիայի նախագահի առաջ քարտերս։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչ կարող է նշանակել մեր անվտանգության համար հեռանալն այդ տարածքներից։ Արաքսին հարակից չորս շրջանների վերադարձը կնշանակեր շփման գծի ձգվածության ավելացում 22-220 կմ։ Շատ ավելի կավելանար շփման գծի ձգվածությունը եթե հանձնվեր Քելբաջարը, որտեղ մենք պահում ենք ընդամենը մի կիրճ՝ 3200 մետր բարձրությունից։ Ով կգնա նման ինքնասպան քայլի առողջ բանականությամբ, առանց ռեալ երաշխիքների։ Ինչպիսի ուժերով ենք մենք ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը։ Ես ևս մեկ անգամ կրկնեցի, որ այդ տարածքների հանդեպ մեր վերահսկողության իմաստը բացառապես ռազմական է և այնտեղից մենք կարող ենք հեռանալ, միայն եթե սպառնալիքի լիակատար բացակայություն լինի։ Նշեցի, որ հաշտությունը հիմնվում է ոչ թե խաղաղապահների, այլ ուժերի հավասարակշռման վրա, և հենց այդ տարածքներն են, որ հանդիսանում են կարևոր բաղադրիչն այդ հավասարակշռության։ Իսկ հետո ես մի այսպիսի պարզ հարց տվեցի նրան․ «Պարոն նախագահ, իսկ դուք պատրա՞ստ եք այնտեղ զորք ուղարկել, որոնք կերաշխավորեն խաղաղությունը»։ Պատասխանը լռությունն էր։ Նման երաշխիքներ ոչ ոք տալ չէր կարող։ Ցույց տալով, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Արցախի համար «փուլային» պլանը, ես ևս մեկ կարևոր փաստարկ ներկայացրի։
Բանակցությունները արդյունավետ կերպով կավարտվեն միայն այն ժամանակ, եթե ողջ պրոցեսի ընթացքում կողմերի մոտ պահպանվի այն շարունակելու մոտիվացիան։ Հենց որ մենք այդ տարածքները վերադարձնենք Ադրբեջանին, նա կկորցնի մոտիվացիան առհասարակ։ Ինչի շուրջ բանակցի կամ պայմանավորվի, եթե նա ստանում է այն, ինչ ուզում էր։ Եվ բացի այդ, մենք մեր ձեռքերով ստեղծում ենք գայթակղություն՝ օգտագործելով այդ տարածքները ուժով վերադարձնել ողջ Ղարաբաղը։ Դուք դա ուզում եք։ Զրուցակիցս կրկին ոչինչ չուներ պատասխանելու։ Այնպիսի տպավորություն ստացա, որ նման կոնտեքստով խոսակցություն Շիրակի հետ երբեք չի եղել և ես կարողացա նրան և ներկաներին հասցնել իմ տեսակետը՝ ստիպելով նրանց խնդրին նայել նոր, մինչ այդ իրենց համար անծանոթ տեսանկյունից։
Հանդիպման արդյունքը մտածվածի հակապատկերն էր։ Ոչ թե Շիրակն ինձ համոզեց, այլ ես կարողացա նրան ակնհայտ կերպով ցույց տալ, որ իրենց պլանը չի աշխատի, և այն պետք է հիմնովին փոխել։ Ես տրամաբանական և ծանրակշիռ փաստարկներ բերեցի, և դրանք բավական եղան, որպեսզի նրանք բոլորը սկսեն մտածել։ Ես էլ հասկացրեցի, որ բաց եմ քննարկումների համար և պատրաստ քննակելու լուծման ցանկացած տարբերակ, որը չի հարվածի Հայաստանի և Ղարաբաղի կենսական շահերից։ Երբ դուրս էի գալիս բանակցությունների սրահից, աչքիս զարնեց ֆրանսիական ԱԳՆ ներկայացուցչի այլայլված դեմքը, որը պատասխանատու էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար։ Նա ակնհայտորեն ծանր էր տանում։ Ինչ-որ մի երկու ժամի պատճառով նրա բոլոր ջանքերն ի դերև ելան։ Ինձ համար այդ ուղևորությունը շատ արդյունավետ էր։ Ժակ Շիրակը հասկացավ մեր դիրքորոումը և հետագայում բազում տարիներ օգնում էր բանակցություններում։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» «Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am