128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից արգելվել է
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը ՌԴ: Այդ մասին հայտնել է ծառայությունը: «2018 թվականի դեկտեմբերի 18-ի մոնիթորինգի ընթացքում Ռուսաստան բեռնառաքման թույլ չեն տրվել երեք խմբաքանակ Նովա տեսակի մանդարին՝ 61,5 տոննա եւ երեք խմբաքանակ Վաշինգտոն Նավել տեսակի նարինջ՝ 67,2 տոննա քանակով՝ հիշյալ խմբաքանակներում Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:
