Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել
Բրիտանական Financial Times բիզնես ամսագրի վարկածով ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել: Սովորաբար այդ տիտղոսին է արժանանում իր ձեռքբերումների շնորհիվ հայտնի անձը: Ամսագրի խոսքով՝ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ ժողովրդավարության և բաց հանրության դրոշակակիրն է»: «Ավելի քան 3 տասնամյակ Սորոսը պայքարում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ»,- գրում է ամսագիրը:
