«Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում:

Իշխանափոխությունից հետո չնայած Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորների առաջնահերթությունը, բայց նկատելի է, որ այդ վեկտորներից հիմնականում հայ-ռուսական հարաբերություններում նկատելի են որոշակի զարգացումներ:
Միամտություն է կարծել, որ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները մնային նախկին մակարդակին կամ էլ դուրս գային միանգամից նոր որակական մակարդակ: Պարզից էլ պարզ էր, որ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, փորձելու է ճշգրտել Հայաստանում փոփոխված իշխանության վարքագիծը:
Հատկապես, որ ռուսական կողմն ընդհանրապես սկեպտիկ է հեղափոխական գործընթացների հանդեպ, իսկ իշխանության տարբեր շերտերում ներկա որոշ անհատների կենսագրությունը այդ սկեպտիցիզմն ավելի է խորացնում: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով նոր կարգավիճակը, Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում:
Ավելին, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, Հայաստանի նոր իշխանությունները՝ ռուսական կողմի հնարավոր կասկածները փարատելու ձգտմամբ տարված, սկսել են չարաշահել հայ-ռուսական հարաբերությունների ինտենսիվությունը: Ընդհանրապես, տպավորություն  է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ռուսական կողմի հետ հարաբերություններով, լավագույն դեպքում ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններով, որոնց առանցքում կրկին Ռուսաստանն է: Գուցե այս տպավորությունը ստեղծվում է վերոնշյալ պատճառներով՝ մի կողմից ռուսական կասկածամտությունը, մյուս կողմից հայկական կողմի՝ այդ կասկածամտությունը փարատելու ջանքերը այնպես են հագեցրել հայ-ռուսական հարաբերությունները, որ որևէ այլ արտաքին քաղաքական օրակարգ տեսանելի չի դառնում: Այս միակողմանի ինտենսիվությունն, իհարկե, դժվար է մեկնաբանել որպես հստակ պրոռուսական քաղաքականություն: Ավելի շուտ հայաստանյան նոր իշխանությունները դարձել են ռուսական կասկածամտության ու դրա փարատման փակ շղթայի զոհը ու չեն կարողանում դուրս գալ այդ շղթայից: Ընդ որում, եթե նախորդ իշխանությունները ունեին ալիբիներ, օրինակ, նույն «Ելք» դաշինքի որոշակի հակառուսական դրսևորումների, քաղաքացիական հասարակության որոշակի պրոարևմտյան սեկտորների ակտիվության տեսքով, ու կարողանում էին այդ դրսևորումները դարձնել սակարկման առարկա, ապա այս իշխանությունները չունեն նման սակարկման առարկա: Քաղաքացիական հասարակության քիչ թե շատ տեսանելի դերակատարները ֆորմալ և ոչ ֆորմալ առումով հեղափոխության և իշխանության գործուն մասնիկներ են: Թե՛ Գյումրիում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որում ներգրավված էր տեղի ռուսական ռազմաբազայի զինծառայող, թե՛ Լավրովի նախօրեի հայտարարությանը քաղաքացիական սեկտորը, որ նախկինում ցանկացած հարց, որ կապված էր ռուսական կողմի հետ, ընդունում էր սվիններով, այժմ արձագանքում է բավական հպանցիկ: Բնականաբար, նրանք մի քանի ամսում չեն դարձել պրոռուսական ու շարունակում են ֆինանսավորվել արևմտյան աղբյուրներից: Բայց հեղափոխության և իշխանության մաս կազմելը նրանց դնում է այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք չեն կարող իշխանության պաշտոնական հռետորաբանությունից խիստ տարբերվող հռետորաբանությամբ հանդես գալ: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am