Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Վահագն Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքի իր մասին հնչեցրած հայտարարությունները՝ դրանք որակելով որպես զրպարտություն։ Վ.Հարությունյանի ներկայացուցիչն է փաստաբան Հարություն Հարությունյանը։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել նոյեմբերի 20-ին եւ այն մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին, ով նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ դատարանի՝ հայցադիմումում պահպանված չեն օրենսդրական իմպերատիվ պահանջները։ Մասնավորապես՝ հայցադիմումը և դրան կցված լիազորագիրը չեն պարունակում նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանի անձնագրային տվյալները: Բացի այդ, ըստ դատարանի, ներկայացվել է միայն հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկված լինելու մասին ապացույցը, որի վերաբերյալ հայցվորի կողմից կատարվել է նաև նշում հայցադիմումում, մինչդեռ, Օրենսդրի կողմից իմպերատիվ պահանջի ուժով պատասխանողին պետք է ուղարկել նաև հայցադիմումին կից փաստաթղթերի օրինակները: Բացի այդ, տվյալ դեպքում հայցադիմումին կից ներկայացվել է նաև կրիչ` որպես ապացույց, որը նույնպես ենթակա է պատասխանողին ուղարկման: Գործող օրենսդրության համաձայն՝ նշված տեխնիկական խնդիրները հայցվոր կողմը կարող էր եռօրյա ժամկետում ուղղել եւ նորից ներկայացնել այն, սակայն կողմը համակարծիք չի եղել դատարանի նկատառումների հետ եւ որոշել է այն բողոքարկել։ Վերաքննիչ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտք է եղել դեկտեմբերի 18-ին։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am