Մոուրինյուն իմ աջակցության կարիքը չունի. Գվարդիոլա
«Ես միշտ տխրում եմ, երբ մարզիչների հետ նման բան է տեղի ունենում: Նման դեպքերում մենք մենակ ենք մնում: Երբ չկա արդյունք՝ մեզ հեռացնում են: Նա այնքան ուժեղ է, որ իմ աջակցության կարիքը չունի: Նրան լավագույնն եմ մաղթում, Մոուրինյուն շուտով կվերադառնա»,- BBC-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Ժոզե Մոուրինյուի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալուն:
